Էդգար Դավիդսի նախկին ընկերուհին՝ 38-ամյա Հաբիբին, յուրացրել է 220 հազար եվրո արժողությամբ նկարների հավաքածու։ Դեպքը տեղի է ունեցել 2010-ականների կեսերին, սակայն դատական նիստը կայացել է այս շաբաթ։
2014-ին Դավիդսը տեղափոխվել է նոր բնակարան՝ բանալիները թողնելով Հաբիբիին։ Վերջինս նկարները հանձնել է գրավատուն՝ ստանալով գումար, որը չի վերադարձրել։ Կտավները վաճառվել են, սակայն գնորդներից մեկը կապվել է Դավիդսի հետ՝ նկատելով նրա սկզբնատառերը կտավի վրա։
Հավաքածուի մի մասը վերադարձվել է, Հաբիբին ձերբակալվել է։ Վճիռը կհրապարակվի նոյեմբերին։ Կնոջը սպառնում է ազատազրկում։


























































