Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը շուտով հեռացվելու է «Օլանենսեի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է A Bola- ն:
Աղբյուրի համաձայն, ղեկավարությունը դժգոհ է թիմի խաղից, որը չկարողացավ կատարել մրցաշրջանի առաջադրանքը` դուրս գալ Պորտուգալիայի առաջնության երկրորդ դիվիզիոն:
«Օլանենսեն» ավարտեց մրցաշրջանի երրորդ տեղում, այնուհետև դուրս մնաց փլեյ-օֆֆից: Դավիդսը թիմը մարզում էր այս տարվա հունվարից: