Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Կազինբարսիկայի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընտրության մասին։
«Չեմ կարծում, որ նա շատ շուտ լքեց ՌՊԼ-ն Լա Լիգայի համար։ Նա լավ խաղաց «Դինամոյի» կազմում և արդեն ժամանակն էր հեռանալու։ Չգիտեմ, թե ինչու է նա այդքան հաճախ վնասվածքներ ստանում։ Ինձ թվում է, որ եթե նա ընտրեր Հայաստանի ազգային հավաքականը, այդքան շատ վնասվածքներ չէր ունենա»,- ասել է Հարոյանը Чемпионат-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը ժամանակին հրաժարվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում և ընտրել Ռուսաստանի հավաքականը։




























































