«Տոտենհեմի» նախկին մարզիչ Անգելոս Պոստեկողլուն ստանձնել է «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պոստեկողլուն «Տոտենհեմը» գլխավորել էր 2023 թվականից։ Անցյալ մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էին 17-րդ տեղը։ Բացի այդ, «Տոտենհեմը» նվաճել էր ՈւԵՖԱ Եվրոպա լիգան՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեստը» այսօր ավելի վաղ աշխատանքից ազատել էր գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուին, որի հետ հունիսին երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2028 թվականը։
Պրեմիեր լիգայի 3 տուրից հետո «անտառապահները» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը՝ վաստակած 4 միավորով։




























































