Հայտնի Transfermarkt վիճակագրական պորտալի վարկածով՝ Լոնդոնի «Չելսին» դարձել է ամենաթանկարժեք կազմն ունեցող թիմը (1,16 մլրդ եվրո), որը չի կարողացել նվաճել 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությն ուղեգիր։ 2025/26 մրցաշրջանում լոնդոնցիները զբաղեցրել են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի միայն 10-րդ հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ, Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունը բաց թողնող ամենաթանկարժեք կազմերով թիմերի լավագույն տասնհինգյակում հայտնվել են միանգամից 9 ակումբ ԱՊԼ-ից, 3-ը՝ Իտալիայի Ա Սերիայից, 2-ը՝ Գերմանիայի Բունդեսլիգայից և 1-ը՝ Ֆրանսիայի Լիգա 1-ից:
2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճած ամենաթանկարժեք ակումբների վարկանիշային աղյուսակն՝ ըստ Transfermarkt-ի․
- 1,16 մլրդ եվրո – «Չելսի» (10-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 803 մլն եվրո – «Տոտենհեմ» (17-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 708 մլն եվրո – «Նյուքասլ» (12-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 570 մլն եվրո – «Բորնմուտ» (6-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 568 մլն եվրո – «Նոթինգհեմ Ֆորեստ» (16-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 544 մլն եվրո – «Յուվենտուս» (6-րդ տեղ Ա Սերիայում)
- 541 մլն եվրո – «Քրիստալ Փելաս» (15-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 494 մլն եվրո – «Բրայթոն» (8-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 484 մլն եվրո – «Միլան» (5-րդ տեղ Ա Սերիայում)
- 470 մլն եվրո – «Բրենտֆորդ» (9-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 450 մլն եվրո – «Էվերթոն» (13-րդ տեղ ԱՊԼ-ում)
- 450 մլն եվրո – «Բայեր Լևերկուզեն» (6-րդ տեղ Բունդեսլիգայում)
- 403 մլն եվրո – «Ատալանտա» (7-րդ տեղ Ա Սերիայում)
- 392 մլն եվրո – «Մոնակո» (7-րդ տեղ Լիգա 1-ում)
- 389 մլն եվրո – «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (8-րդ տեղ Բունդեսլիգայում)



























































