«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան սոցիալական ցանցերում մեղադրել է Փարիզի Դիսնեյլենդի աշխատակիցներին ռասիզմի մեջ, քանի որ մուլտհերոսի կերպարով հագնված անիմատորը հրաժարվել էր խաղալ իր որդու հետ։
«Ձեր աշխատակիցները խայտառակություն են։ Նրանք չպետք է այդպես վերաբերվեն մարդկանց, հատկապես՝ երեխաներին։ Նրանց պարտքն է ուրախություն պարգևել երեխաներին, այլ ոչ թե արհամարհել նրանց։ Ես սա անվանում եմ արհամարհանք։ Խայտառակություն է։
Ես հասկանում եմ, որ այստեղ աշխատողները կարող են հոգնած լինել, բայց ինչո՞ւ նրանք գրկեցին բոլոր սպիտակամորթ երեխաներին, իսկ իմ որդուն՝ ոչ։ Ես ատում եմ Փարիզի Դիսնեյլենդը։ Իմ որդին ընդամենը ցանկանում էր ողջունել և գրկախառնվել։ Բարեբախտաբար, նա դեռ փոքր է և չի հասկանում սա։ Փարիզի Դիսնեյլենդ, այդ աշխատակիցը կեղտ է, հիմար է», – գրել է Ռաֆինյան։




























































