Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին «Սելեսաոյի» հայտացուցակում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի և Բոլիվիայի դեմ առաջիկա խաղերի համար։
«Ես նրա հետ չեմ խոսել։ Նա հիանալի գիտի, թե ինչ է Բրազիլիայի հավաքականը։ Ակնհայտ է, որ հավաքական հրավիրվելու համար պետք է մասնակցել խաղերին և լինել լավ ֆիզիկական վիճակում։ Ես անձամբ բացատրելու կարիք չունեմ։ Եթե նրան պարզաբանում է պետք, թող զանգահարի, նա ունի իմ հեռախոսահամարը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo-ն։
Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 54 խաղի՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մեկ խաղ է անցկացրել՝ առանց արդյունավետ գործողության։























































