«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է «Ռեալի» նոր մրցաշրջանի խնդիրների մասին։
«Կարծում եմ, որ ակումբը, ինչպես միշտ, անցած մրցաշրջանից հետո կփորձի ուժեղացնել թիմը և ամրապնդել այն դիրքերը, որոնք անհրաժեշտ են համարում։ Պետք է նաև հաշվի առնել Լուկա Մոդրիչի հեռացման ազդեցությունը, քանի որ վերջին տարիներին նա շատ կարևոր դեր է ունեցել թիմում։ Իհարկե, հիմնական նպատակը «Բարսային» հաղթելն է, Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը կրկին նվաճելը և մնացած մրցաշարերում հաղթանակ տանելը», – ասել է Ֆիգուն։
Պորտուգալացին նաև նշել է, որ անցած մրցաշրջանի անհաջողությունները կապված չեն մոտիվացիայի պակասի հետ։
«Չեմ կարծում, որ ֆուտբոլիստներին պակասել է մոտիվացիա։ Երբ խաղում ես «Ռեալի» կազմում, պետք է գիտակցես, որ միշտ պայքարում ես բոլոր տիտղոսները նվաճելու համար։ Դա պահանջում է կիրք, աշխատասիրություն և մշտապես լավագույնը լինելու ձգտում», – ընդգծել է նա։
























































