Աշխարհի գործող չեմպիոն և Կոպա Ամերիկայի գործող գավաթակիր Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է 31 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։

Նշենք, որ «ալբիսելեստեն» ընտրական փուլի վերջին երկու խաղերում կհանդիպի Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 5-ին և 10-ին։




























































