Մադրիդի «Ռեալը» կիրակի՝ օգոստոսի 10-ին, պաշտոնապես հաստատել է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի վնասվածքը, որի մոտ ախտորոշվել է աջ կոճի կապանների ձգվածություն։
Սակայն մադրիդյան գրանդը տեղեկություններ չի հայտնել խաղացողի վերականգնման ժամկետների վերաբերյալ։
Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տեղեկություններով՝ 22-ամյա խաղացողի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։
Հետևաբար, թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի կարողանա հույս դնել ֆրանսիացու վրա Լա լիգայի նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում։
Երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, «Ռեալը» Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի «Օսասունային»։
























































