«Ռեալ» հարձակվող Վինիսիուս Ժունիորը շարունակում է մնալ ֆուտբոլային լուրերի կենտրոնում։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով իսպանական Cadena SER ռադիոկայանին, Վինիսիուսը մերժել է «սերուցքայինների» վերջին առաջարկը՝ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
25-ամյա բրազիլացու ներկայացուցիչները ֆինանսական առումով առաջարկն անբավարար են համարել։
Վինիսիուսը պահանջում է աշխատավարձ, որը համարժեք կլինի Կիլիան Մբապեի աշխատավարձին։ Նա հույս ունի առաջիկա մրցաշրջանում ցուցադրել բարձրակարգ խաղ՝ արդարացնելու իր պահանջած աշխատավարձի բարձրացումը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Վինիսիուսի և Մբապեի ֆիքսված աշխատավարձերը մոտավորապես նույնն են, սակայն ֆրանսիացին ավելի շատ է վաստակում՝ շնորհիվ խոշոր ստորագրման բոնուսի, որը ստացել է թիմին միանալու ժամանակ՝ որպես ազատ գործակալ։


























































