ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Դյոր» – «Փյունիկ» պատասխան խաղից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է մրցակցի ուժեղ կողմերի, ինչպես նաև թիմային մթնոլորտի մասին։
«Տանը մեծ դժվարությամբ կարողացանք հաղթել, և ավելի դժվար է լինելու այստեղ։ Հոգեբանորեն և տակտիկապես պատրաստ ենք վաղվա խաղին։ Չեմ կարծում, որ ունենք մի խնդիր, որը չենք կարող լուծել, բայց միանշանակ շատ բարդ է լինելու։
Մենք գիտենք՝ եթե խաղանք ոչ-ոքիի համար, կպարտվենք։ Դրա համար եկել ենք գոլ խփելու ու հաղթելու համար։ Մենք ուզում ենք այստեղ արդյունքի հասնել հաղթանակով»,- ասել է Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
ԿԼ-ի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 31-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։



























































