«Լիվերպուլի» սեփականատերը պատրաստվում են ձեռք բերել Իսպանիայի առաջնության ակումբներից մեկը, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան Fenway Sports Group ընկերությունը, որը զբաղվում է սպորտային ներդրումներով, որոշել է գնել իսպանական «Խետաֆեն»։ Ղեկավարությանը գրավում է այն փաստը, որ ակումբը Լա Լիգայի կայուն մասնակից է, ինչը համապատասխանում է բազմակումբային մոդելի զարգացման ռազմավարությանը։
«Խետաֆեի» գործադիր տնօրեն Անխել Տոռեսը համաձայնել է վաճառել ակումբը 100 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Բանակցություններն արդեն սկսվել են։
Fenway Sports Group-ը նաև հանդիսանում է «Բոստոն Ռեդ Սոքս» բեյսբոլային և «Փիթսբուրգ Փինգվինս» հոկեյային թիմերի սեփականատերը։



























































