Գերմանական Էսեն քաղաքում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե մեդալակիր։
Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.933 միավոր և հռչակվել մրցաշարի հաղթող։
Նույն վարժության եզրափակիչում մեր մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։




























































