Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել «Լիվերպուլի» հետ՝ պարզելու համար, թե ինչպիսի առաջարկ կարող է համոզել «մերսիսայդցիներին» այս ամռանը վաճառել կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեին, հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիրները» վճռական են տրամադրված պահել ֆրանսիացի ֆուտբոլիստին թիմում և մտադիր են երկարաձգել նրա գործող պայմանագիրը, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անգլիական ակումբը Կոնատեի համար կպահանջի մոտ 40 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 46.4 միլիոն եվրո)։
26-ամյա Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
























































