Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» Կազանի «Ակ Բարս Արենայում» հյուրընկալվել է «Պարի Նիժնի Նովգորոդին»։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, «ցուլերի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աչքի է ընկել գոլային փոխանցումով։ Վերջինիս իրացրած տուգանային հարվածից հետո հանդիպման հաշիվը բացել է Դիեգո Կոստան։




























































