Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ժամանակակից ֆուտբոլում կիսապաշտպանի դերի կարևորության մասին։
Օրինակ բերելով «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Ռոդրիին, ով անցած մրցաշրջանի գրեթե ողջ ընթացքում բացակայել է վնասվածքի պատճառով, գերմանացի ֆուտբոլիստն ընդգծել է, որ «քաղաքայինները» այդ մրցաշրջանում չեն նվաճել ոչ մի տիտղոս։
«Կիսապաշտպանի դիրքը հիմնարար նշանակություն ունի ժամանակակից ֆուտբոլում, և սա անվիճելի է։ Տեսեք, թե ինչ եղավ «Մանչեսթեր Սիթիին» Ռոդրիի բացակայությունից հետո։ Լավ կիսապաշտպանի բացակայությունը շատ նկատելի է։
Բայց երբ նա խաղադաշտում է, ամեն ինչ կարծես բնական է ընթանում, ասես ամեն բան իր տեղում է։ Այդ ժամանակ հարձակվողները կարող են հանգիստ վճռել խաղի ելքը», — Կրոսի խոսքերը մեջբերում է El País-ը։
























































