«Լիվերպուլի» նախկին ավագ և «Այաքսի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը միացել է անգլիական «Բրենթֆորդ» ակումբին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ավելի վաղ՝ հուլիսին, Հենդերսոնը լքել էր Ամստերդամի «Այաքսը», որն ընդառաջել էր ֆուտբոլիստի՝ պայմանագիրը վաղաժամ լուծելու խնդրանքին։ Նշենք, որ նախնական պայմանագիրը գործում էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
«Ես միշտ հիացել եմ այս թիմով և նրանց վերջին տարիների հաջողություններով։ Ինձ դուր է գալիս «Բրենթֆորդի»՝ որպես ակումբի զարգացումը», — նշել է Հենդերսոնը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
35-ամյա Հենդերսոնը «Այաքսի» կազմում, որտեղ խաղացել է 2024 թվականից, անցկացրել է 57 հանդիպում, խփել մեկ գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։
Նա Անգլիայի չեմպիոն է, երկրի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի դափնեկիր «Լիվերպուլի» կազմում, որտեղ խաղացել է 2011-ից 2023 թվականներին և եղել է թիմի ավագ։ Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 84 խաղ, դարձել Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե և Ազգերի լիգայի 2019 թվականի բրոնզե մեդալակիր։
«Բրենթֆորդը» նախորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։



























































