«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը Матч ТВ-ի եթերում պատմել է, որ ակումբը պատրաստ է ընդառաջել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, եթե վերջինս ստանա արժանի առաջարկ։
Ավելի վաղ Սպերցյանը Матч ТВ-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ չի կարող ասել՝ կշարունակի՞ խաղալ «Կրասնոդարում» հաջորդ մրցաշրջանում, թե ոչ։
— Սպերցյանը հեռանում է՞։
— Ոչ, այս պահին՝ ոչ։
— Այսինքն՝ հարցը փակվա՞ծ է, նա մնում է։
— Այս պահին նա «Կրասնոդարի» ֆուտբոլիստն է, «Կրասնոդարի» ավագը։ Նա ֆանտաստիկ կարիերա է կառուցել, օրինակելի մեր բոլոր սաների համար։ Այժմ, կարծում եմ, նա այնպիսի դիրքում է, որ եթե լինի առաջարկ, ինչպես Մատվեյ Սաֆոնովի դեպքում՝ ոչ պարտադիր ՊՍԺ-ից, բայց մի բան, որ հետաքրքիր կլինի թե՛ իրեն, թե՛ ակումբին, ապա նա կարող է հեռանալ, և մենք կգնանք նրան ընդառաջ։
— Իսկ մարզչին խանգարում են նման խոսակցությունները՞։
— Այո, եթե ակումբը պատրաստ չէ։ Եթե մենք գիտենք, որ Էդիկը կհեռանա, և մենք չենք կարող նրան փոխարինել, ապա դա խանգարում է, ես էլ կլինեմ լարված։ Բայց հիմա մի փոքր այլ իրավիճակ է։ Եթե մենք ավարտենք տրանսֆերային գործընթացը, ապա ընդհանուր առմամբ պատրաստ կլինենք։ Այդ իսկ պատճառով Էդոն էլ հանգիստ է՝ նա գիտի, որ ակումբը չի ասել նրան․ «Դու ոչ մի տեղ չես գնալու, մենք քեզ պահում ենք այստեղ»։ Եթե ինչ-որ բան լինի, պատրաստ ենք խոսել։ Բայց նա նաև տեսնում է, թե որքան ենք մենք ուզում պահել նրան։




























































