Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է հունգարական «Կազինբարցիկա» ակումբ։
Հարոյանը մարզվել է «Փյունիկ» և «Պատանի» ակումբներում, իսկ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Փյունիկում» 2009 թվականին։ Հայաստանի առաջնություններում նա դարձել է բազմակի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Այնուհետև նա հանդես է եկել Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Կիպրոսի, Չինաստանի բարձրագույն լիգաներում, ինչպես նաև Իսպանիայի Լա Լիգայում՝ «Կադիս» ակումբի կազմում։
«Կազինբարցիկայի» սպորտային տնօրեն Միկլոշ Շիմոնն ասել է.
«Մեզ անհրաժեշտ էր ուժեղ և փորձառու պաշտպան։ Հավաքականի ավագը հենց այդպիսին է։ Նա կօգնի մեզ խաղադաշտում և կնպաստի թիմակիցների առաջընթացին»։
«Լավ կարծիքներ եմ լսել Հունգարիայի առաջնության մասին։ Սա ակումբի առաջին մրցաշրջանն է բարձրագույն խմբում, և ես այստեղ եմ՝ օգնելու թիմին հաջողությունների հասնել», — նշել է Վարազդատ Հարոյանը։
Ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հունգարիա, անցել բուժզննում և միացել թիմին։

























































