«Ուրարտուի»՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում հաջողություն գրանցելու դեպքում թիմը կարող է ավտոմատ կերպով չանցնել երրորդ փուլ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն մրցաշարերից հեռացրել էր սլովակյան «Դունայսկա Ստրեդա» ակումբին, որը պետք է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում մրցեր «Նեման» — «Ուրարտու» զույգի հաղթողի հետ։
Սլովակիայի բարձրագույն խմբի ակումբները միաձայն որոշել են, որ եվրագավաթներում երկիրը կներկայացնի «Կոշիցե» ակումբը։
Սպորտային արբիտրաժի դատարանը (CAS) առաջիկա 10 օրվա ընթացքում որոշում կկայացնի «Կոշիցեի»՝ եվրագավաթներին մասնակցելու վերաբերյալ։