Իտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» լիովին համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը գտնվում է ստորագրման փուլում։ «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։
Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։