Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակիչում։
Հանդիպումը, որը կայացել է Հյուսթոնում, ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Մեքսիկայի: Հաղթողների կազմում գոլերը խփել են Ռաուլ Խիմենեսը (27-րդ րոպե) և Էդսոն Ալվարեսը (78-րդ րոպե)։ ԱՄՆ-ի միակ գոլի հեղինակ է դարձել Քրիս Ռիչարդսը (4-րդ րոպե)։
Մեքսիկան երկրորդ անգամ անընդմեջ և ընդհանուր առմամբ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։