«Նեման» ակումբի կիսապաշտպան Միխայիլ Կոզլովը Football.by-ի հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Երևանի «Ուրարտուի» հետ հանդիպումների վերաբերյալ իր սպասումների մասին։
– Ինչպե՞ս արձագանքեց թիմը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությանը։ Ի՞նչ եք ակնկալում «Ուրարտուի» հետ խաղերից։
– Զգացողությունները դրական և ուրախալի են։ Եվրոպական խաղերը միշտ սպասված են։ Ուրախությամբ ենք վերադառնում Դյոր՝ Հունգարիա։ Այդ մարզադաշտը մեզ համար արդեն հարազատ է, սիրում ենք այնտեղ խաղալ։
Հակառակորդի մասին դժվար է կոնկրետ բան ասել։ Եվրոպական մրցաշարերում բոլոր թիմերն ուժեղ են։ Մենք վիճակահանությանը մեծ ուշադրություն չենք դարձնում, կենտրոնացած ենք սեփական խաղի վրա։
– Թի՞մը Հայաստան կմեկնի ինքնաթիռով։
– Այո, Հայաստան կմեկնենք ինքնաթիռով և նույն կերպ կվերադառնանք։
«Նեման» ակումբի մեկ այլ կիսապաշտպան՝ Սերգեյ Պուշնյակովը, նույնպես կիսվել է «Ուրարտուի» դեմ խաղերից առաջ իր մտքերով։
– Ի՞նչ զգացողություններ ունեք Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկից առաջ։
– Ուրախ եմ, որ մրցաշարը վերջապես սկսվում է։ Սակայն ցավալի է, որ վնասվածք ստացա այսքան կարևոր խաղերից առաջ։ Այնուամենայնիվ, վստահ եմ մեր թիմի և տղաների վրա։ Նրանք հիանալի խաղ ցույց տվեցին «Իսլոչի» դեմ։ Կարծում եմ՝ «Ուրարտուի» դեմ մեր շանսերը լավ են։ Կանենք առավելագույնը։
– Լսե՞լ եք, որ «Նեմանը» երբեմն Եվրոպայում խաղերի է մեկնել ավտոբուսով։ Այս տարի ինչպե՞ս է թիմը մեկնելու Հայաստան։
– Այս տարի Հայաստան կմեկնենք ինքնաթիռով։ Հետագա ծրագրերի մասին դժվար է ասել, կտեսնենք։ Եթե պետք լինի ավտոբուսով գնալ, խնդիր չկա, կգնանք ավտոբուսով։