Ակումբային ԱԱ-ի քառորդ եզրափակիչում բրազիլական «Ֆլումինենսեն» 2:1 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին։ Աչքի ընկավ Մարտինելին։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սաուդյան ակումբը հավասարեցրեց հաշիվը Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ։
Հաղթական գոլը խփեց Էրկուլես Պերեյրա դե Նասիմենտուն 70-րդ րոպեին։
Այսպիսով, կիսաեզրափակիչում «Ֆլումինենսեն» կմրցի «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Չելսի» (Անգլիա) հաղթողի հետ։
Հանդիպման գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ