Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 3-ին Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան, ինչպես նաև նրա կրտսեր եղբայրը՝ Անդրե Սիլվան, որը նույնպես ֆուտբոլիստ էր։
Պորտուգալական CNN Portugal-ի տեղեկություններով՝ Ժոտան վերջերս թոքերի վիրահատության էր ենթարկվել, և բժիշկները նրան խորհուրդ էին տվել ժամանակավորապես խուսափել թռիչքներից։ Այդ պատճառով նա Իսպանիայից ուղևորվում էր դեպի Սանտանդեր՝ Մեծ Բրիտանիա լաստանավով մեկնելու համար։ Ժոտան վերադառնում էր Անգլիա՝ «Լիվերպուլի» հետ գալիք մրցաշրջանին նախապատրաստվելու նպատակով։
Ըստ նախնական տվյալների՝ ավտովթարը տեղի է ունեցել անվադողի պայթելու հետևանքով. մեքենան դուրս է եկել ճանապարհից, շրջվել և բռնկվել։ Հիշեցնենք, որ Դիոգու Ժոտան 28 տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ 25։