Daily Mail-ը հաղորդում է, որ Դիոգու Ժոտայի ավտոմեքենան վթարի է ենթարկվել անվադողի պայթելու հետևանքով՝ անցում կատարելու պահին։
«Լամբորգինի» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, դուրս է եկել վերահսկողությունից անվադողի պայթելու պատճառով։
Մեքենան փորձել է շրջանցել մեկ այլ ավտոմեքենայի, սակայն անվադողի պայթելուց հետո «Լամբորգինին» դուրս է եկել ճանապարհից, շրջվել և բռնկվել է։
Վթարը տեղի է ունեցել A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Իսպանիայի Սամորա նահանգի Պալասիոս դե Սանաբրիա բնակավայրի մոտ։ Դիոգու Ժոտան և Անդրե Սիլվան զոհվել են տեղում։