Կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է «1+1» սկզբունքով։
Անցած մրցաշրջանում Բայրամյանը մասնակցել է 36 հանդիպման ՌՊԼ-ում և Ռուսաստանի Գավաթում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։