Մադրիդի «Ռեալի» լեգենդար իսպանացի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, որն այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյի» կազմում, պատմել է, թե որ հարձակվողների դեմ էր իր համար ամենադժվարը խաղալը։
«Ովքե՞ր են եղել ամենաբարդ մրցակիցներս։ Սամուել Էտո՛Օ-ն և Զլատան Իբրահիմովիչը։ Նրանք խնդիրներ էին ստեղծում իրենց արագությամբ կամ ֆիզիկական ուժով»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում Ռամոսի «Մոնտերեյը» ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։