«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ինչու են Հարավային Ամերիկայի թիմերը հաջողությամբ հանդես գալիս Աշխարհի ակումբային առաջնությունում։
Ներկայում բրազիլական բոլոր թիմերն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում։
– Հարավամերիկյան թիմերը, հատկապես բրազիլականները, հնարավոր է՝ ավելի լավ մարզավիճակում են այս մրցաշարում։ Նրանց ներքին առաջնությունները գտնվում են միջնահատվածում, մինչդեռ մյուս թիմերի, հատկապես եվրոպական ակումբների մոտ, մրցաշրջանը կա՛մ ավարտվել է, կա՛մ նոր է սկսվում, – ասել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հունիսի 26-ին «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Յուվենտուսի» հետ։ G խմբում երկու թիմերն էլ ունեն 6-ական միավոր։