AS-ը հայտնում է, որ «Սևիլյան» շահագրգռված է ձեռք բերել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունին:
«Սևիլյայի» ղեկավարությունը, չնայած թիմում առկա հարձակվողների մեծ թվին, մտադիր է ուժեղացնել այս դիրքը: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ իրանցի 25-ամյա հարձակվողը տեղավորվում է թիմի խաղային փիլիսոփայության մեջ:
Corriere del Mezzogiorno-ի հաղորդմամբ, իրանցու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»: Նախկինում հաղորդվում էր, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Վեսթհեմն» ու «Լեսթերը»: «Զենիթը» տրանսֆերից ցանկանում է ստանալ 35 մլն եվրո: