ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության F խմբի երրորդ՝ վերջին տուրում որոշվեցին փլեյ-օֆֆի ևս երկու մասնակից։
Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով առավելության հասավ հարավկորեական «Ուլսան Հյունդայի» նկատմամբ (1:0)։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Դենիել Սվենսոնը՝ 36-րդ րոպեին։
Դորտմունդի «Բորուսիա» – «Ուլսան Հյունդայ»՝ 1:0
Գոլը՝ Դենիել Սվենսոն (36)
Այսպիսով, Դորտմունդի «Բորուսիան» 1/8-րդ եզրափակիչում կխաղա E խմբի երկրորդ տեղի թիմի, իսկ «Ֆլումինենսեն»՝ նույն խմբի հաղթողի հետ։
Jobe para Svensson e o Dortmund já está na frente 💪
🌎 @FIFACWC | @BVB 1 x 0 Ulsan HD@FIFACWC | 14 Junho — 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG | #FIFACWC #TakeItToTheWorld
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/9fgM89GMtg
— DAZN Portugal (@DAZNPortugal) June 25, 2025
Զուգահեռաբար ընթացող «Մամելոդի Սանդաունս» – «Ֆլումինենսե» խաղում գոլեր չգրանցվեցին (0:0)։
Ակումբային ԱԱ-ի F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.