«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնել են Իբիցա՝ Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դեկուն պատրաստվում է վերջնականապես պարզել, թե որքանով է իրագործելի 22-ամյա ֆուտբոլիստին այս ամռանը «Բարսելոնա» տեղափոխելու գաղափարը։
2024/25 մրցաշրջանում Նիկոն բասկյան ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։