Սոցիալական ցանցերում բաժանորդների քանակով «Ռեալ Մադրիդն» աշխարհի ամենահայտնի ակումբն է։ «Սերուցքայինների» էջերին հետևում է 474 միլիոն մարդ։ Այս մասին են վկայում Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIES) տվյալները։
CIES-ի տվյալներով՝ սոցիալական ցանցերում աշխարհի 10 ամենահայտնի ակումբները (թիվը նշված է միլիոններով).
«Ռեալ» (Մադրիդ) — 474,
«Բարսելոնա» — 427,
«Մանչեսթեր Յունայթեդ» — 234,
ՊՍԺ — 199,
«Մանչեսթեր Սիթի» — 180,
«Յուվենտուս» — 175,
«Լիվերպուլ» — 167,
«Չելսի» — 153․
«Բավարիա» — 149,
«Արսենալ» — 114,
Ավարտված մրցաշրջանի վերջում «Ռեալը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի առաջնությունը, գավաթը և Սուպերգավաթը։