Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել, հայտնում է Bombardir-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սևիլիան» դժվար թե այս ամռանը ձեռք բերի կիսապաշտպանին՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Այնուամենայնիվ, Սպերցյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Լիդս Յունայթեդը», «Լանսը» և «Պորտուն»։
Ավարտված մրցաշրջանում 24-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։