Անգլիական «Լիվերպուլը» համաձայնեցրել է կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տեղափոխության մանրամասները գերմանական «Բայերից»։ Տրանսֆերի գումարը կկազմի 117+ 18.7 միլիոն։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
«100 միլիոն ֆունտ ստեթլինգը երաշխավորված է, իսկ 16 միլիոն ֆունտ ստեթլինգը՝ որպես լրացուցիչ բոնուս։ 16 միլիոն ֆունտի մեծ մասը կապված է «Լիվերպուլի» կողմից խոշոր տիտղոսների նվաճման և Վիրցի՝ թիմում ունեցած դերակատարության հետ», — գրել է Ջեյքոբսը։
Գերմանիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանում 22-ամյա Ֆլորիան Վիրցը խաղացել է 31 խաղ, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Նա նաև Չեմպիոնների լիգայում ունի ինը խաղ, վեց գոլ և մեկ գոլային փոխանցում