«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոլումբացի կենտրոնական կիսապաշտպան Խուան Բալանտայի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
28-ամյա Բալանտան ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ Կոլումբիայում, ապա տեղափոխվել Պանամայի առաջնություն, այնուհետև՝ Պորտուգալիա, որտեղ էլ հանդես է եկել վերջին 6 տարիների ընթացքում: