Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե իր կարծիքով ով է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը։
«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլում թիվ մեկն է։ Նա առաջինն է ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխությունների, դինամիկայի քանակով», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկն է։
Նա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն էր 1986-ից 2013 թվականներին՝ նվաճելով Պրեմիեր լիգայի 13 տիտղոս, հինգ Անգլիայի գավաթ և երկու ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթ։