«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբներից մեկում, հաղորդում է Todofichajes-ը:
Աղբյուրի տվյալներով՝ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից չորս ակումբներ:
Խոսքը Լոնդոնի «Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է:
Վերջինս պատրաստ է մոտ 100 միլիոն եվրո հատկացնել բրազիլացու տրանսֆերը գնելու համար: 24-ամյա հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։