Մայք Մենյանը «Միլանից» «Չելսի» կտեղափոխվի 18 միլիոն եվրոյի դիմաց։ La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ ակումբները համաձայնության են եկել 29-ամյա դարպասապահի տրանսֆերի շուրջ։
Գործարքի վերջնական մանրամասները կհամաձայնեցվեն այսօր կամ երկուշաբթի օրը։
Սկզբում «Չելսին» փորձում էր գործարքում ներառել իր դարպասապահներից մեկին, մասնավորապես՝ Ջորջե Պետրովիչին և Կեպա Արիսաբալագային։ Այս տարբերակը «Միլանին» դուր չեկավ։ Այնուհետև «արիստոկրատները» առաջարկեցին 15 միլիոն եվրո, որին «ռոսոներիները» չհամաձայնվեցին։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան 18 միլիոն եվրոյի շուրջ։
Մենյանը «Միլանում» անցկացրել է 4 տարի։ Սերիա Ա-ի ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 37 հանդիպման։