Մադրիդի «Ռեալը» սկզբունքային համաձայնության է եկել «Ռիվեր Փլեյթի» հետ՝ թիմի արգենտինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «սերուցքայինների» հետ մինչև 2031 թվականը։ Տրանսֆերի արժեքը կկազմի 45 միլիոն եվրո, ինչը Մաստանտուոնոյին կդարձնի արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը։
Madrid Xtra-ի տվյալներով՝ խաղացողն արդեն սկսել է բնակարան փնտրել Մադրիդում, ինչը վկայում է երկու կողմերի մտադրությունների լրջության մասին։
Ակնկալվում է, որ նա կմիանա «Ռեալին» ակումբային աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաստանտուոնոն արդեն նորամուտն է նշել Արգենտինայի ազգային հավաքականում և համարվում է Հարավային Ամերիկայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։