Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ շնորհավորել է ռուսական ակումբին՝ պատմության մեջ առաջին չեմպիոնության առթիվ։
«Շնորհավորում եմ Կրասնոդար քաղաքին և Սերգեյ Գալիցկիին։ Շատ հպարտ եմ այս նվաճմամբ։ Առաջին օրվանից մինչև այսօր ճանապարը շատ երկար էր։ Դա Գալիցկիի տեսլականն էր, և ես չեմ կարող պատկերացնել ավելի արժանի չեմպիոնություն։ Մեծ պատիվ է երբևէ այս նախագծի մի մասնիկը լինելը։
Հպարտ եմ թիմով և Էդուարդ Սպերցյանով՝ իրենց նվաճումների համար»,- գրել է Մովսիսյանը և արխիվային լուսանկարներ հրապարակել։