ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լև Յաշինը, ով հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», ճանաչվել է իր դիրքում լավագույնը համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում։
Յաշինը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Երկրորդ տեղում է Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիայի ազգային հավաքական), երրորդում՝ Գերմանիայի ազգային հավաքականի ներկայացուցիչ Մանուել Նոյերը։
Լավագույն տասնյակում էին նաև՝ Իկեր Կասիլյասը (Իսպանիա), Գորդոն Բենքսը (Անգլիա), Պետր Չեխը (Չեխիա), Դինո Զոֆը (Իտալիա), Զեպ Մայերը (Գերմանիա), Ռիկարդո Սամորան (Իսպանիա) և Օլիվեր Կանը (Գերմանիա):
Լև Յաշինը մինչ օրս միակ դարպասապահն է, որը ստացել է «Ոսկե գնդակը»։ Յաշինի հետ միասին ԽՍՀՄ հավաքականը հաղթել է 1956 թվականի Օլիմպիական մրցաշարը, իսկ 4 տարի անց՝ Եվրոպայի առաջնությունը։