Եվրագավաթների եզրափակիչ հանդիպումների համար նշանակվել են մրցավարներ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան ՊՍԺ-ն և «Ինտերը»։
Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Այն կսպասարկի ռումինացի մրցավար Իշտվան Կովաչի թիմը։
Եվրոպա լիգայի եզրափակչում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Հանդիպումը կկայանա մայիսի 21-ին։ Այն կսպասարկի գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերի գլխավորած թիմը։
Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում կհանդիպեն «Չելսին» և «Բետիսը»։ Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։ Հանդիպումը կսպասարկի Իրֆան Պելյտոյի գլխավորած բոսնիացի մրցավարների թիմը։