Ռուդ Գուլիտը խոսել է «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև հանդիպման մասին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ միլանյան թիմի (լ․ժ․)։
«Կուբարսիի՝ Մարտինեսի հետ կապված պահը 11 մետրանոց չէ։ Եվ միլանցիների երրորդ գոլը ընդհանրապես չպետք է գրանցվեր. այն պետք է չեղյալ հայտարարվեր, գոլից առաջ խախտում էր գրանցվել։
Դումֆրիսը պատրաստ էր այդ դրվագին, իր մարմնի դիրքով, բայց խախտում տեղի ունեցավ. նա գնդակը վերցնելուց առաջ փակեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ճանապարհը։ Եվ դրանից հետո, առավելություն ստանալով, մրցակիցը կարողացավ հիմնական ժամանակում ոչ-ոքի գրանցել։
Անկեղծ ասած, կարծում եմ՝ կատալոնացիները նվաճել են երկրպագուների սրտերը։ Նրանք հիանալի թիմ են, և այս հանդիպմանը, և առաջին հանդիպմանը նրանք ակնհայտորեն ավելիին էին արժանի», — beIN Sports-ին ասել է «Միլանի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Գուլիտը։