«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Պելեն բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է», — Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում Give Me Sport-ը։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը համարվում է ֆուտբոլի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը։ Նա 1986-ից 2013 թվականներին գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ այդ ընթացքում նվաճելով Պրեմիեր լիգայի 13, Անգլիայի գավաթի 5 և Չեմպիոնների լիգայի 2 տիտղոս։
Պելեն համարվում է պատմության մեծագույն խաղացողներից մեկը։ Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Իր կարիերայի ընթացքում խփել է ավելի քան 1000 գոլ։ Բրազիլիայի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)՝ նվաճում, որն առայժմ անգերազանցելի է։ Նա գեղեցիկ ֆուտբոլի խորհրդանիշ էր՝ աչքի ընկնելով տեխնիկայով, արագությամբ և սպորտային ոգով։ Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։