Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի տնային հանդիպմանը «Կրասնոդարը» 2-1 հաշվով հաղթեց «Ռուբինին»։
Էդուարդ Սպերցյանը իրացրեց 11 մետրանոց հարվածը «Ռուբինի» դեմ հանդիպման մեկնարկում։ Կիսապաշտպանը «Կրասնոդարին» առաջ մղեց հանդիպման 5-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գոլ խփեց երրորդ խաղում անընդմեջ։ Երկրորդ խաղակեսում նա նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց նաև Ուգոչուկվու Իվուն։ «Կրասնոդարը» վաստակեց 61 միավոր և 7 միավորով մեծացրեց տարբերությունը երկրորդ տեղում գտնվող «Զենիթից», սակայն վերջինս դեռ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։