Ավարտվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել է «Վանքուվերին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Հաղթող թիմի կազմում գոլերը խփեցին հարձակվող Ուայթը, կիսապաշտպաններ Վիտեն ու Բերհալտերը։ Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը, որոնք այժմ հանդես են գալիս «Ինտեր Մայամիում», մասնակցել են ամբողջ հանդիպմանը։ Ալբան տանտերերի միակ գոլը խփեց Սուարեսի փոխանցումից հետո։
Առաջին հանդիպումն ավարտվել էր «Ինտեր Մայամիի» 0-2 հաշվով պարտությամբ։ Այսպիսով, «Ինտեր Մայամին» պարտվեց ընդհանուր հաշվով (1:5) և չկարողացավ հասնել Հյուսիսամերիկյան մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի եզրափակիչում կանադական թիմը կմրցի մեքսիկական «Կրուս Ասուլ» և «ՈւԱՆԼ Պումաս» թիմերի դիմակայության հաղթողի հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։