Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա ֆուտբոլիստը արդեն համաձայնության է եկել «Բավարիայի» հետ պայմանագրի հիմնական դրույթների շուրջ։ Թեև Վիրցին ցանկանում են իրենց կազմում տեսնել նաև այլ թիմեր, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», մյունխենյան գրանդը մի քանի քայլ առաջ է մրցակիցներից։
Այնուամենայնիվ, «Բավարիան» դեռ չի համաձայնեցրել տրանսֆերը «Բայերի» հետ, ինչը նշանակում է, որ գործարքը դեռ չի կարելի ավարտված համարել։ Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը «դեղագործների» կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 140 միլիոն եվրո։