Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին» «Բարսելոնային» առաջարկել են գնել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին տրանսֆերային ցածր արժեքով, հաղորդում է thesportreview-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Կոուտինյոն վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», ու սպասվում է, որ ակումբը չի գնի նրա տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո։ Կատալոնացիները մտադիր են վաճառել Կոուտինյոյին՝ նվազեցնելով վերջինիս տրանսֆերային արժեքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» կարող է վաճառել Կոուտինյոյին 75 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» և «Ինտերը» ևս հետաքրքրված են Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով։